ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն նախաձեռնել են հայ գերիների վերադարձի թեմայով հրատապ քննարկում

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս