Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News

բենզին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով: Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլ­յար տեսակի բենզինի մեկ լիտրը վա­ճառվում է 370 դրամով․ իսկ ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վա­ճառվում է 390 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձ­րացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտ­պանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրո­նում է, և այնտեղ մոնիտորինգ են անում: Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Օրինակ՝  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի ան­դամ է նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբե­րությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը, հունվարի 4-ի տվյալ­ներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռու­սաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանռւմ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջի­նը 211 դրամ:

Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանա­կությամբ և մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուր­քերը: Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի, բայց ինչ­պես տեսնում եք, Հայաստանում բենզի­նի գինը ոչ թե նվազում է, այլ բարձրա­նում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ