Միացել եմ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովին. ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ միացել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:

«Սիրելի քաղաքացիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին։ Մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթությունները շատ են։ Այսօր մեզ համար առավել քան կարեւոր է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակման հարցերը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը»,-գրել է Լենա Նազարյանը։

--00—ԼՄ