Թող նոր տարին հարատև խաղաղության սկիզբ լինի. ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խորհրդարանի ամբիոնից շնորհավորեց Նովրուզի կապակցությամբ:

«Ցանկանում եմ ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերների անունից ջերմորեն շնորհավորել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ ի դեմս Կնյազ Հասանովի, որն ԱԺ պատգամավոր է, և Իրանի մեջլիսի մեր բոլոր գործընկերներին, Իրանի բարեկամ ժողովրդին և մնացած ժողովուրդներին, ովքեր տոնում են այս տոներից որևէ մեկը:

Նովրուզի և Նավրոզի կապակցությամբ շնորհավորում եմ: Թող նոր տարին նորանոր ձեռքբերումների, հարատև խաղաղության և բարեկեցության սկիզբ լինի»,- ասաց Արշակյանը:

--00—ԼՄ