Դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ճանապարհ սառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Վայք-Սարավան, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Հարժիս (կան կուտակված բեռնատար ավտոմեքենաներ) և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է։

--00--ԱԹ