44 օր մեզ ոչ թե ստել, այլ ճշմարտությունը չեն ասել․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Պատերազմից հետո մանդատ ստացած ու «Իմ քայլը» խմբակցության շարքերը համալրած պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասում է՝ եթե համարեր, որ իշխանությունը դավաճանել է, ապա մանդատը չէր վերցնի: 24News-ի հետ զրույցում նշում է. «Դավաճան» գոռացողների անցած ճանապարհը պետք է մեջտեղ բերել ու հարց տալ՝ ի՞նչ եք արել հայրենիքի համար: Դեռ հարց է՝ ո՞վ է դավաճանը։ Մեզ դավաճան ասողն ի՞նչ է արել 26 տարվա ընթացքում»:

Պատգամավորը թեև համոզված է՝ 26 տարի կեղծիքի մեջ ենք ապրել, բայց այն տեսակետին է, որ պատերազմի 44 օրերի ընթացքում մեզ ոչ թե ստել, այլ ընդամենը ճիշտը չեն ներկայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ