ԼՀԿ պատգամավորը դիմել է Մակունցին՝ առաջարկելով Բեղլոյանին զրկել մանդատից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

Գորգիսյան

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով կա՛մ զրկել Անուշ Բեղլոյանին պատգամավորական մանդատից, կա՛մ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը:

«Դիմում եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Բեղլոյանը կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը, և ում է պատկանում Արցախը:

--00--ԱԹ