Ազգային ժողովում ո՞վ կփոխարինի պատգամավոր Անուշ Բեղլոյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

235101.jpg

Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը  66 կողմ ձայնով ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից: Այս մասին գրում է armtimes.com-ը։

Ըստ ՔՊ համամասնական ցուցակի հաջորդը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, որը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ վերջնական որոշում չունի, սակայն ամենայն հավանականությամբ չի վերցնի պատգամավորական մանդատը:

Ըստ ցուցակի հաջորդը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայաե Եղիազարյանն է: Վերջինս պատրաստվում է վերցնել մանդատը:

Հարցադրմանը՝ ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքը, Եղիազարյանն ասաց.«99 տոկոսով կլինեմ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ ավագանու անդամ եմ և այս ոլորտում ունեմ գործունեություն ծավալած»:

 

--00--ՀԶ