Պարզվում են «Հրաչ Ջաբրայան» օգտատիրոջ կողմից բռնության կոչերի դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News   

ֆբ

«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

--00—ՄՀ