ԼՂ-ի ռուս-թուրքական կենտրոնի 30 ռուս զինծառայող կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

ՌԴ ՊՆ-հայտնում է, որ ռուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Ռուսական «Спутник-V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժին ստացել է ավելի քան 30 ռուս զինծառայող:

Ըստ գերատեսչության՝ Մմիաժամանակ շարունակվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների պատվաստումները. մինչև այժմ արդեն պատվաստվել է մոտ 1500 զինծառայող: Պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավոր հիմունքներով:

--00—ԼՄ