Ռուս-թուրքական կենտրոնում հրադադարի ռեժիմը հսկվում է «Ֆորպոստ» և «Օրլան-10» ԱԹՍ-ներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։

Ըստ գերատեսչության՝ ռուս զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ համատեղ կենտրոնի զինծառայողները կառավարման կետում ստանում են անօդաչու թռչող սարքերից պատկերներ, վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը։ Համատեղ կենտրոնի զինծառայողները հավաքում, ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների մասին տեղեկատվությունը, դիտարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ ցանկացած բողոք:

--00—ԼՄ