Չէի ցանկանա նույնիսկ թշնամուս. Սարգսյանը խոսեց Փաշինյանի` «իր նախագիծը լինելու» մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերությունների մասին խոսելով՝ Սարգսյանը նշել է.

«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»:

Երրորդ նախագահը նաև անդրադարձել է իշխանության գործողություններին.

«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից, և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:

--00--ԱԹ