Գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ԱԻՆ

Փետրվարի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 145 հրդեհի, 10 փլուզման, 1 պայթյունի, 1 դարափուլի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 120 կենցաղային կանչ. տուժել է 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 63 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 32 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 --00—ՄՀ