Էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News  

Սերգո Կարապետյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ափսոսանքով տեղեկացա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։

Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասված է Վահան Քերոբյանի ցավակցական ուղերձում: 

Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։

  --00—ՄՀ