ԼՂ-ում ռուս խաղաղապահները պատվաստվել են «Спутник V» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

պատվաստում ԼՂ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԼՂ ռուս խաղաղապահները ստացել են «Սպուտնիկ-Վե» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:

Ըստ գերատեսչության՝ պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ տերմոտարաների մեջ, որոնք ապահովել են դրա անվտանգությունը տեղափոխման ժամանակ:

--00—ԼՄ