2021-ի փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի ազգային զարթոնքի սկիզբ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

սերժ

2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։

« «1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ պատմական շրջադարձային իրադարձության օրը Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»:

20.02.2018թ.

Սերժ Սարգսյան

2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ», - նշված է հայտարարության մեջ։

--00--ԱՀ