«Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 13։00-ին խորհրդարանի դիմաց հանրահավաք կանի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

հայերնիքի փրկության շարժում

«Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են նաև Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ»։

--00—ԼՄ