Գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ․ աղբյուր․ Sputnik Армения

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Օնիկ Գասպարյան

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել։ Այս մասին Sputnik Армения-ին պատմել է հանրապետության զինված ուժերում աղբյուրը։

Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում մարդիկ, ովքեր փորձում են համոզել նրան հեռանալ։ Նրա հետ արդեն հանդիպել են Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։

«Գասպարյանը որոշում է կայացնում հիմնվելով բացառապես վարչությունների ղեկավարների և խոշոր միավորումների հրամանատարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է իր դիրքորոշմանը՝ կառավարությունը պետք է հեռանա»,- ասել է աղբյուրը։

Զինվորականներն այս պահի դրությամբ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ներառյալ իրենց հնարավոր ձերբակալության փորձերի։

Sputnik Армения-ին զինվորականների հնարավոր ձերբակալության մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Գլխավոր դատախազությունում աղբյուրը․ հատուկ նշանակության ուժերի «գրոհ»-ը՝ գեներալների ձերբակալման նպատակով, լրջորեն քննարկվել է ի սկզբանե

Գործակալության զրուցակիցն ասել է նաև, որ եթե իշխանությունը ցուցարաների նկատմամբ ուժ կիրառի, այդ դեպքում բանակը չի զբաղեցնի դիտորդի կարգավիճակ։
 
--00—ՄՀ