Սփյուռքի նախարարությունը կկրճատվի․ նախարարը կդառնա պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Առաջիկայում սփյուռքի նախարարությունը կդադարի գործել որպես գերատեսչություն, այն կկրճատվի՝ դառնալով արտաքին գործերի նախարարությանը կից կոմիտե։ Այդ մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունը ձևավորվեց 2008 թվականին։ 10 տարի այն ղեկավարում էր Հրանուշ Հակոբյանը։  Իշխանափոխությունից հետո այդ պաշտոնը ստանձնեց Մխիթար Հայրապետյանը և ստացվում է, որ նա հասցրեց ղեկավարել 7 ամիս։ Հայրապետյանը շարունակելու է իր աշխատանքն Ազգային ժողովում՝ արդեն պատգամավորի կարգավիճակով։

Նշենք նաև, որ մնացյալ նախարարություններում էլ որոշակի վերափոխումներ են սպասվում։ Այդ մասին օպտիմալացման վերաբերյալ վերջին ասուլիսին՝ նոյեմբերի 20-ին, խոսել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր խորհրդարանական ընտրություններից հետո սպասվող կառավարության կազմի փոփոխության մասին՝ շեշտելով 17 նախարարություններից 5-ի հավանական կրճատման մասին։