Բանակը զարգացնելու համար պետք է ներդնենք 2,5 միլիարդ դոլար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Կառավարությունն իր առջև խնդիր է դրել արդիականացնելու ռազմաարդյունաբերական համալիրը», - գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ: Սա մեր առաջիկա կարևոր անելիքներից մեկն է», - ասե;լ է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում:

«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանեք: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է», - նշել է Փաշինյանը։