Լին Թրեյսին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան․ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, իսկ Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ ակնկալում է Սենատի կողմից Թրեյսիի թեկնածության հաստատումը, որին կհաջորդի Հայաստանում նրա առաքելության մեկնարկը:

24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական նպատակն Հայաստանի անկախ պետականությունն ամրապնդելն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին դեսպան ն Ռիչարդ Միլսը նշանակվել էր այս պաշտոնում 2015 թվականի փետրվարին: