Արցախում նախօրեին կատարվել է 41 թեստավորում, գրանցվել է վարակման 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նկար

Մարտի 11-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3622 քաղաքացու հետազոտություն, որից 519-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2403 դեպք: Կատարվել է 21070 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

--00—ԼՄ