Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 344 նոր դեպք, մահացել է 9 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Վրաստանում վերջին 24 ժամում անցկացվել է 32 090 թեստ, որից 21 945-ը՝ հակագենի արագ թեստով և 10 145-ը՝ «ՊՇՌ», գրանցվել է վարակման 344 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

24 ժամում ապաքինվել է ևս 240 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 268 հազար է: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 643 վարակակիր:

Կարանտինային գոտիներում կա 241 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 316 մարդ:

--00—ԼՄ