Ղազախստանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

ինքնաթիռ

Ан-26 ինքնաթիռը, որը ենթադրաբար պատկանում է Ղազախստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայության հանձնաժողովին, Ալմաթիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է։

Ալմաթայի առողջապահական բաժնի նախանական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող ևս երկու հոգու հաջողվել է ողջ մնալ, նրանք հոսպիտալացվել են։

 --00—ՄՀ