Հարավային Կորեայում կործանվել է ամերիկյան F-16 կործանիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

1110395.jpg

Հարավային Կորեայում ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազայի մոտակայքում ուսումնական թռիչք կատարելիս,  կործանվել է ամերիկյան F-16 կործանիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝  ինքնաթիռը կործանվել է Գյոնգի նահանգի գյուղատնտեսական տարածքում, օդաչուն կարողացել է ցած նետվել, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Միջադեպի հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, վթարի վայր են մեկնել հրշեջները՝ կրակը մարելու։

ԱՄՆ բանակի տվյալներով՝ օդաչուն մասնակցել է սովորական ուսումնական թռիչքի, փորձագետներն արդեն հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները։

Աղբյուրը նշում է,  որ Օսան ավիաբազան Հարավային Կորեային ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամոտ բազան է: Այն գտնվում է սահմանից շուրջ 40 մղոն (64 կիլոմետր) հեռավորության վրա:

--00—ԶՀ