«HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականների քարտեզը. ԱԱԾ-ին հայտնել եմ այդ մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ԱԱԾ-ն սկսել է քննել Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող «HALO Trust» ընկերության գործունեությունը։ Այս մասին 24TV-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Ավագյանը հրաժարվել է բացահայտել, թե որտեղից են իր ձեռքում հայտնվել նման տեղեկություններ, բայց պնդել է, որ դրանք սպառնում են ազգային անվտանգությանը և պետք է պատշաճ ուսումնասիրվեն։ 

Ընկերությունը հերքել է իրեն ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ պնդումը բացարձակապես սուտ է։ Իսկ Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի, բայց անձնական տեսակետն արտահայտելու հարցում կաշկանդված չէ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ