Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը 1/4 եզրափակչի խաղային առաջին օրը զիջեց Կարսլենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Կարլսեն

Կայացան շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին պարտիաները։

Լևոն Արոնյանի մրցակիցն այս փուլում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Խաղային առաջին օրը հայ շախմատիստը զիջեց մրցակցին 0,5։2,5 հաշվով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Խաղային երկրորդ օրը կկայանա այսօր։ Նախնական փուլում Արոնյանը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը՝ ստանալով իրավունք պայքարը շարունակելու փլեյ-օֆֆ փուլում։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը: Մրցաշարին մասնակցում էին 16 շախմատիստներ։

--00—ՄՀ