ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը կավելանա. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը:

Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանձնաժողովների թիվը պետք է կրճատել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 105 հոգի: Մինչդեռ հիմա նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու՝ 132 հոգի: Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին կհասնի, վերջնականապես որոշված չէ. այս դեպքում գործելու է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված «դոնթի բանաձևը»:

Միաժամանակ նկատենք, որ ԱԺ պատգամավորների թվի ավելացումն իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի՝ պատգամավորների, նրանց օգնականների աշխատավարձեր, գումարած դրան՝ գրասենյակային ծախսեր, գործուղման ծախսեր և այլն: Նշենք, որ միայն գործուղման ծախսերը նվազագույնը 2 հազար դոլար է մեկ անձի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: