Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Բրյուսելից ժամանել է Ստրասբուրգ`  հարգանքի տուրք մատուցելու երեքեշաբթի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է CNEWS հեռուստաալիքը:
Մակրոնը Ստրասբուրգի Կլեբեր հրապարակում սպիտակ վարդ է դրել զոհվածների նկարների առաջ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշտակը: 

Ֆրանսիայի նախագահը շրջել է Ստրասբուրգի տոնավաճառում, զրուցել վաճառականների, զբոսաշրջիկների և տեղի բնակիչների հետ, ապա հայտարարել.

«Ուզում եմ Ստրասբուրգի բնակիչներին և բոլոր ֆրանսիացիներին ասել, որ կյանքը պետք է բնականոն հունով շարունակվի: Մենք վախ ենք զգում, շատերը դեռևս վախի մթնոլորտում են ապրում, բայց քաղաքի անվտանգությունն ապահովվում են բազմաթիվ ուժեր, և ամբողջ երկիրը սատարում է ստրասբուգցիներին»: