Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգում չի իրականացրել. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ»-ի հրապարակմանը, ըստ որի՝ ՊՎԾ-ն սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ: Գերտեսչության նախարարի մամուլի քարտուղարի գրառումը՝ ստորև. 

«Որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ժամանակ» օրաթերթի «Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում» վերնագրով հոդվածում բերված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, և, բնականաբար, թերթի գրած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ «ժամանակ»-ի իմ գործընկերները ճիշտ կանեն պահպանեն լրագրողական պրոֆեսիոնալիզմը՝ ճշտելով ունեցած տեղեկատվությունը, ինչը շատ հեշտ կարելի էր անել հարցում ուղարկելով նախարարությանը», - ասված է հայտարարության մեջ։