Ձեր անձնուրաց առաքելությամբ Արցախի դարպասները 10-ամյակներով ամուր էին.Վանեցյանը՝ Սրբազանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարգև Սրբազանին։

«Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Ձեր առաջնորդությամբ և կենսական խորհուրդներով արցախահայությունն աննահանջ քայլերով մոտեցավ իր հայկական և քրիստոնեական ավանդույթների արմատներին։ Ձեր անձնուրաց առաքելության շնորհիվ Արցախի թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դարպասները տասնամյակներ շարունակ մնացին ամուր և աներեր։ Թո՛ղ Աստծո կամոք և Ձեր օրհնությամբ ճանապարհ հարթենք դեպի նոր հաղթանակներ։

Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ կյանքի առողջ, հարատև, անխոնջ տարիներ։ Մեր որդիական անկեղծ աղոթքներն ենք հղում առ Աստված։

Մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ Աջոյն», - ասված է Վանեցյանի ուղերձում։

--00—ԼՄ