Մարտի 27-ին 1 ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- նշվում է քաղաքապետարանի հայտարարությունում։

--00—ԼՄ