«Հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից»». Արարատում լարված իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Արարատում լարված իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են արել, դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության:

«Արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի»։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայողներն փակել են քաղաքապետարան մտնող մուտքը, որի ժամանակ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց է եղել։