ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Առաջիկայում մենք պետք է բանակցություններում մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբը, որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ավելի ուժեղացնելու ուղղությամբ։ Այն անվտանգային սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևն է։ Այս մասին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ սա չի նշանակում, որ պետք է անընդհատ պատրաստվել նորանոր պատերազմների, այլ այն պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու ու տարածաշրջանին օգնելու համար։
Անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ Փաշինյանն ասել է․
«Մեր երկաթուղիները դեպի Իրան և Ռուսաստան անցնում են Ադրբեջանով: Չի կարող այնպես լինել, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, բայց իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Մենք պետք է որոշումներ կայացնենք, որ պետք է փոխադարձաբար օգտվենք ճանապարհներից»։
--00—ՄՀ