Արման Բաբաջանյանն անհայտ հեռախոսահամարներից սպառնալիքներ է ստանում․ նա դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր համար անհայտ հեռախոսահամարներից ստանում է կյանքին ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքի ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից: Ըստ նրա՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն:

Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ ոստիկանություն:

Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ»,- նշում է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունում:

--00—ԼՄ