Մաշտոցի պողոտայում մեքենայից գողության փորձ կատարողները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։
Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 22 և 27 տարեկան բնակիչներ են։ Ճշտվեց նաև տուժողի ինքնությունը։ Նա հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդները ձերբակալվել են։

 --00—ՄՀ