ԱՊՀ խորհրդարանների խոսնակների հետ հանդիպմանը Միրզոյանը խոսել է հայ ռազմագերիների խնդրից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

նկար

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում  ունեցած հանդիպումներին:

նկար

«Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպումներ ունեցա Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։

նկար

Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձի խնդրին՝ կոչ անելով գործընկերներին համապատասխան դիրքորոշում որդեգրել ադրբեջանցի խորհրդարանականների հետ իրենց շփումներում։

Քննարկել ենք նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս