Վրաստանում գտնվող նախագահի ծախսերը հոգում է հրավիրող կողմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է: Ա 

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս