Կին զինծառայողները երդվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News  

կին զինծառայող

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 16-ին անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

--00--ԱԹ