Փաշինյանը հրահանգել է ձերբակալել ինձ ու Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

հասարակական

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը տեղեկություն ունի, որ իրեն, իր կնոջը, Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին իրավապահները մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին նա հայտնել է 24News-ի հետ զրույցում։

«Նիկոլի կողմից իրավապահներին ցուցումներ տալը օրենքի ակնհայտ խախտում է, ինքը որևէ լիազորություն չունի խոչընդոտել, միջնորդել կամ խառնվել իրավապահ մարմինների հետ կապված թեմաներին։ Այսուհետ ցանկացած քրեական գործի հարուցում կամ իրավապահների կողմից կատարվող գործողություն համարվելու է ապօրինի»,-ասաց Հակոբյանը։

Նրա համոզմամբ, Փաշինյանի այս որոշումը կապված է այսօր նրա Սյունիքի մարզ կատարած այցի հետ, որի ընթացքում վարչապետին սյունեցիները դիմավորել էին հայհոյանքնրով ու «Նիկո՛լ, դավաճան», «թուրքի շուն» վանկարկումներով։

«Սյունեցին իր դիրքորոշումն ու տրամադրվածությունն է ցույց տալիս Նիկոլի դեմ, և էդ հիստերիկը հրահանգում ա, որ բոլորին ձերբակալեն, կալանավորեն։ «Մասկի շոուներ» են պատրաստվում անեն, ինչով վատ վիճակի մեջ են դնում իրավապահ մարմիններին»,-նշեց Սյունիքի նախկին մարզպետը։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ