Երևանում բախվել են «Mazda»-ն, «Ford»-ը, «Nissan»-ը. վարորդներց մեկը Իոաննիսյանի քույրն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

նկար

Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած «Ford» մակնիշի և 22-մյա Վահրամ Ավդալյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

նկար

Վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևորները՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչը՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։ 

նկար

--00—ԼՄ