Ադրբեջանը 4 ամսով երկարացրել է գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Լյուդվիգ

Ադրբեջանական դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է 44-օրյա պատերազմում գերեվարված ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը։

 Մկրտչյանին ադրբեջանական իշխանությունը մեղադրում է «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցիների խոշտանգելու մեջ»:

 Մկրտչյանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2000 թվականին:

--00—ՄՀ