Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը փետրվարի 14-ին երկարաձգվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը:

Սարգսյանը, հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս