Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

Պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։

«Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային անվտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու համար՝ համակարգի պահեստազորի մի խումբ սպաների կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը»,- գրել է նա։

--0--ԿԿ