Ադրբեջանը Նոր Կազանչիի ուղղությամբ առաջ է եկել, իսկ մենք պիտի մարդասպանների հետ հաշտվենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

արման

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մինչ փաշինյանական իշխանությունը հայերին «համոզում է», որ «խաղաղությունը պատերազմից լավ է» կամ «մենք նույնպես երգերում կոչ ենք անում սպանել թշնամիներին»՝ հենց այդ թշնամիները, որոնք փաշինյանականների համար արդեն թշնամի էլ չեն, այնուամենայնիվ, չեն «լսում» փաշինյանակաների խաղաղասիրական խոսքերը և շարունակում են իրենց քայլերով ամեն օր ապացուցել, որ ներկայիս Հայաստանյան իշխանությունը երկիրը տանում է ամբողջական ոչնչացման։

Ամեն օր տեղի են ունենում սադրանքներ։ Ամեն օր Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները մեզ հիշեցնում են, որ մեզ համարում են թշնամի և պատրաստվում են գործնականում դա ևս մեկ անգամ ցույց տալ։

Օրինակ, այսօր Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ և նորից սպառնացել է հայերին, այսինքն՝ մեզ բոլորիս։

Կամ երբ ադրբեջանցիները Արցախում Մարտակերտի շրջանի Նոր Կազանչի գյուղի ուղղությամբ 370 մ առաջ են շարժվել։

Համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը հայտնեց, որ ադրբեջանցիները դիրքերը առաջ են տվել գիշերվա քողի ներքո։

Թուրքերը և ադրբեջանցիները բառացիորեն ամեն օր մեզ սպառնում են պատերազմով, իսկ փաշինյանական իշխանությունը համոզում է, որ պետք է մարդասպանների և սրիկաների հետ հաշտվել։

Ես, ամենայն լրջությամբ, չեմ հասկանում՝ փաշինյանականները ծաղրո՞ւմ են մեզ, թե՞ իրենք իրոք հավատում են իրենց կողմից հնչեցրած ապազգային զառանցանքին»,-գրել է նա։

--00—ԼՄ