Տարածքը մեր վերահսկողության տակ է․ ՊՆ-ն՝ սոցցանցերում տարածվող տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News 

ՊՆ

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է սոցցանցերում տարածված հայ և ադրբեջանցի զինծառայողների միջադեպի տեսանյութը։ 

Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։

«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին ՊՆ-ից։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում հայ  և ադրբեջանցի զինծառայողները տարածքային վեճ էին ունեցել։

--00—ՄՀ