Թանդիլյանը «Ավրորային» ներկայացրել է Արցախում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News

թանդիլյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը մասնակցում է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Միջոցառմանը ներկա են նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները, տեղական և Սփյուռքի կազմակերպություններ, հիմնադրամների անդամներ, Արցախից պետական պաշտոնյաներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում Մանե Թանդիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մատնանշելով այն հիմնական խնդիրները, որոնք հաջողվել է հաղթահարել և տեղեկացրել Արցախի սոցիալական գերատեսչության առջև հետայսու դրված առաջնահերթությունների վերաբերյալ:

--00—ՄՀ