Քաղաքապետարանի դիմաց երեք մեքենա է բախվել․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News 

վթար

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 17:30-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Nissan Teana, Mercedes և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությոեւնների, բարեբախտաբար տուծածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, և սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել:

--00—ՄՀ