Բախվել են Mercedes Viano-ն ու Lada Largus-ը, վերջինս կողաշրջվել է․ երեխաներ են հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

վթար

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
 
Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր - Երևան ավտոճանապարհի՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Mercedes Viano մակնիշի և 42-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:
 
Բախման հետևանքով Lada-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 7-ամյա Անգելինա Պ.-ն և 13-ամյա Արտաշես Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները վարորդ Զ. Պետրոսյանի երեխաներն են:

   --00—ՄՀ