Հրապարակվել են Փաշինյանի և Այվազյանի կողմից իշխանության յուրացման մասին փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստի մասին։

Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 3-ին ստորագրված պաշտոնական գրություններում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակել է ՀՀ վարչապետ, իսկ Արա Այվազյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար: Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի հիմքով ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի համապատասխան հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը։

Այս երկու անձանց գործողություններում հստակ կերպով նկատելի են ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրությունը»։

--00--ԱԹ